211652_close_icon
views-count1921 դիտում article-date 16:16 15-01-2016

74-ամյա ճապոնացի ձիավարը մտադիր է մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին

Ճապոնացի 74-ամյա ձիավար Հիրոսի Հոկեցուն ցանկանում է մասնակցլ 2016թ. Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունենալու Ռիո-Դե-Ժանեյրոյում: Մարզիկը ընտրական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել: Եթե Հոկեցուն դրա արդյունքներով կարողանա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ապա կդառնա Խաղերի պատմության ամենատարեց մարզիկը: Ներկա պահին ամենատարեց մարզիկը համարվում է շվեդ հրաձիգ Օսկար Սվանը, որը 1920թ. Անտվերպենի օլիմպիադային մասնակցել է 72 տարեկան հասակում և նույնիսկ արծաթե մեդալ նվաճել: Առաջին անգամ Հոկեցուն Օլիմպիական խաղերին մասնակցել է 1964թ., որը տեղի ունեցավ իիր հայրենիքում` Ճապոնիայում: Ընդհանուր առմամբ մարզիկը մասնակցել է երեք Խաղերի, այդ թվում` 2012թ. լոնդոնյան օլիմպիադայում` 71 տարեկան հասակում:

Նմանատիպ նյութեր