211652_close_icon
views-count1189 դիտում article-date 15:33 01-07-2015

Հայ ուսանող մարզիկների պատվիրակությունը ժամանել է Հր. Կորեա. լուսանկարներ

Հուլիսի 3-ից մեկնարկելիք 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաք է ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ և 2 մրցավար, մեր ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը: Վաղը՝ հուլիսի 2 ին, տեղի կունենա Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, կմասնակցեն մարզական ավանի ղեկավարությունը, ինչպես նաև ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Հայ մարզիկներն իրենց ելույթները կսկսեն հուլիսի 4 ից:

Նմանատիպ նյութեր