211652_close_icon
views-count8656 դիտում article-date 23:28 01-07-2015

Երևանում կայացավ 1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումը. ֆոտոշարք

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 1-ին Երևանում կայացավ «1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիում»-ը: Միջոցառումն իր հարկի տակ էր համախմբել տասնյակից ավելի արյունաբանների՝ աշխարհի լավագույն արյունաբանական կլինիկաներից և մեկ տասնյակից ավելի երկրներից: Համաժողովի առանցքային խնդիրներից էր Հայաստանում ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտի զարգացման հիմնախնդիրները: Վերջինս բժշկագիտության չափազանց բարդ, մեծ գիտական ներուժ պահանջող ոլորտ է, որը պահանջում է բարձ որակավորում ունեցող արյունաբանների, ուռուցքաբանների, փոխներարկաբանների և շատ այլ մասնագետների համախմբված աշխատանք: Սիմպոզիմի խորագիրն էր «Արյունաբանության զարգացման ուղիները. կիզակետում փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմաթերապիայի նախադրյալները Հայաստանում»: Կայացավ նաև Համահայկական Արյունաբանական Հարթակի ստեղծում, որը միտված է աշխարհասփյուռ հայ արյունաբանների ուժերի համախմբման միջոցով Հայաստանում ստեղծել բարձորակ, ժամանակակից արյունաբանական ծառայություն: Հավելենք, որ սիմպոզիումն անցկացվում է «Միասին հանուն ազգի առողջության» 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում և նվիրված է արյան համակարգի տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին, մասնավորապես ոսկրածուծի փոխպատվաստման հիմնահարցերին: Հիշեցնենք, որ 2016 թ. Հայաստանում կվերաբացվի վերակառուցված և ամբողջովին վերազինված Արյունաբանական կենտրոնը, որտեղ կլինեն բարձր դեղաչափային քիմիոթերապիայի, ինչպես նաև տարածշրջանում առաջին ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքները: Այս սիմպոզիումը հայ արյունաբաններին հնարավորություն կընձեռի ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող առաջատար արյունաբաններից ստանալ մասնագիտական խորհուրդներ, որոնք կնպաստեն Հայաստանում ժամանակակից ստանդարտներին համապատասխանող փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը, գործարկմանը և հետագա աշխատանքների կազմակերպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր