211652_close_icon
views-count18326 դիտում article-date 15:28 02-07-2015

Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակել

Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Հակոբյանը նշանակվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորև ներկայացնում է Ա. Հակոբյանի ինքնակենսագրական տվյալները՝ վերցված [b]police.am[/b] կայքից. Ծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում: 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. հոկտեմբերից մինչև 1999 թ. հունվար ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ, 16.01.1999-01.12.2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում, 01.12.2007-23.06.2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ, 23.06.2008-24.01.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, 24.01.2011-18.10.2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա, 19.11.2011-07.11.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ: ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին: ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: [img]/ups/images/0779634001435837135546582.jpg[/img]

Նմանատիպ նյութեր