Պետերբուրգի մանկապարտեզում օղու շիշ է հայտնաբերվել
Սանկտ-Պետերբուրգի № 35 մանկապարտեզում ստուգում է իրականացվում, քանի որ աշխատակիցներից մեկի անձնական պահարանում օղու դատարկ շիշ է հայտնաբերվել: Սպասք լվացողի անձնական իրերի թվում եղել են նաեւ մանկական կերեր եւ սննդամթերք՝ կաթ, քաղցրավենիք:
Պարզվել է նաեւ, որ դայակներից մեկը երեխաների հանգստի ժամին խոսել է հեռախոսով, նաեւ՝ քնել երեխաների մահճակալներում: