211652_close_icon
views-count2811 դիտում article-date 12:32 03-07-2015

Հայկական թիմերի ամենահաջող մեկնարկը Եվրագավաթներում

Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին հայկական 4 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը», «Ալաշկերտը» և «Ուլիսը» մեկնարկեցին համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի Որակավորման առաջին փուլում: «Փյունիկը» 2:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/30/58322/]հաղթեց[/url] Սան-Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմին, «Շիրակը» 2:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/02/58569/]հաղթեց [/url]բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը» 1:0 [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/02/58576/]հաշվով[/url]՝ շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին», իսկ «Ուլիսը» ոչ-ոքի [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58586/]խաղաց[/url] Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի հետ»: 4 խաղ, 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Հայկական թիմերի ամենահաջող մեկնարկր Եվրագավաթների խաղարկությունների պատմության մեջ: Առաջին անգամ հայկական 4 թիմերից և ոչ մեկը չպարտվեց Որակավորման առաջին փուլի առաջին խաղերում: Դեռ ավելին, առաջին անգամ մեր 3 թիմեր հաղթեցին իրենց մրցակիցներին առաջին խաղերում: Գոլերի տարբերությունը նույնպես դրական է ՝ 5 խփած և 1 բաց թողած գնդակ: Եվ վերջապես, առաջին անգամ հայկական բոլոր թիմերը պատասխան հանդիպումներից առաջ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ, նշել է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 7-ին, իսկ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Ուլիսը»՝ հուլիսի 9-ին:

Նմանատիպ նյութեր