211652_close_icon
views-count3093 դիտում article-date 15:49 15-07-2016

Վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Եվրագավաթներում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները

Այսօր տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Եվրագավաթների վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանության արդյունքում «Դինամո» (Թբիլիսի) -«Ալաշկերտ» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Զինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Վարդար» (Մակեդոնիա) զույգի հաղթողը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս պարտվել է 0:2 հաշվով: Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքում «Շիրակ» - «Սպարտակ» (Տրնավա, Սլովակիա) զույգի հաղթողը կխաղա «Աուստրիա» (Ավստրիա) - «Կուկեսի» (Ալբանիա) մրցավեճի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:1 է խաղացել:

Նմանատիպ նյութեր