211652_close_icon
views-count2760 դիտում article-date 13:13 03-07-2015

19-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին ցայտաղբյուրից ջուր խմելու ժամանակ պատահաբար իր ոտքը տրորելու համար

19-ամյա Հովհաննես Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային զորամասի ցայտաղբյուրից ջուր խմելու ժամանակ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Դանիելյանի կողմից իր ոտքը պատահաբար տրորելու պատճառով բռնի գործողություն է կատարել Գևորգ Դանիելյանի նկատմամբ: Այն է` ձախ ձեռքի արմունկով հարվածել է վերջինիս դեմքին: Հովհաննես Կիրակոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 359հ.1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր