211652_close_icon
views-count1567 դիտում article-date 15:44 03-07-2015

Կանեփի թփեր տանիքում

Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում: Մեկնած օպերատիվ խումբը, 1957 թ. ծնված Ռուբեն Կ.-ի մասնակցությամբ կատարված զննությամբ, տանիքից հայտնաբերել է 3 կաթսա՝ կանեփանման 72 թփերով: Ըստ Ռուբեն Կ.-ի հայտարարության` դրանք կանեփի թփեր են, պատկանում են իրեն, խնամում է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նույն օրը Ռուբեն Կ.-ն բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր