1243 դիտում
17:36 03-07-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտորին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)
ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն եւ Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունքում: Ընդգծելով, որ մեր երկրում կրթությունը գերակա ուղղություն է՝ Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայում աշխատանք է տարվում ՀՀ բուհերը միջազգային կրթական չափորոշիչներին առավել համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը ներկայացրել է իր ղեկավարած բուհի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկայում իրականացվելիք քայլերը: Նա ընդգծել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները եւ այս հարցում կարեւորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ջանքերն ու ներդրումը:
Նմանատիպ նյութեր
5581 դիտում
18:24 28-04-2017
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին
2019 դիտում
18:30 17-09-2019
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին
902 դիտում
18:16 05-11-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»