211652_close_icon
views-count2025 դիտում article-date 22:09 03-07-2015

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվելու է. առաջիկայում հայտնի կատարողներ են պողոտայում համերգով հանդես գալու

Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին 13-րդ գիշերն էլ անցկացնեն Բաղրամյան պողոտայում: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ի թղթակիցը, ակտիվիստները ելույթով հանդես եկան եւ հարցրեցին, թե պատրաստ են պայքարը շարունակել Բաղրամյան պողոտայում` դրական բացականչություններ հնչեցին: Այնուհետեւ Բաղրամյան պողոտայի ակտիվը նշեց, որ ունեն երեք տարբերակ ՝ հետ գնալ, կողմ քաշվել կամ շարունակել պայքարը: Որոշվեց շարունակել պայքարը: «Հաղթնակը մենք ենք»,- սա է լինելու մեր հիմնական կարգախոսերից մեկը,- նշեց ակտիվիստներից մեկը: Նրանք նշեցին նաեւ, որ առաջիկայում համերգներով հանդես կգան Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը եւ Էդուարդ Զորիկյանը: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր