19-ամյա Արմանը հրաժարվել է ծառայության ժամանակ մաքրությամբ զբաղվել, իսկ իրեն դիտողություն արած պետին խոհանոցային դանակով դանակահարել է
19-ամյա Արման Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, զինվորական ծառայության պարտականությունների կատարման` մաքրության աշխատանքներից հրաժարվելու համար դիտողություն անելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող Հայկ Դավթյանի հետ:
Ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` որպես զենք օգտագործվող խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է ձախ թիակի շրջանին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: