211652_close_icon
views-count2577 դիտում article-date 12:59 19-12-2016

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ ԵԿ (YEPP) խորհրդի հանդիպմանը

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը դեկտեմբերի 15-18-ը մասնակցել է Հելսինկիում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի հանդիպմանը: Հավաքի առանցքային թեմաներն են եղել համընդհանուր անվտանգությունը և էներգետիկ քաղաքականությունը: Հանդիպմանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի ընթացքում քննարկումներ են եղել պոպուլիզմի, կրթության դերի, Եվրոպայի անվտանգության ապագայի վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել համընդհանուր անվտանգության մարտահրավերների, սպառնալիքների և էներգետիկ քաղաքականության հարցերի շուրջ: Խորհրդի հանդիպման ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնց թվում են եղել Եվրոպայում կրթական գործընթացների բարելավման և ԵՄ շրջանակներում ֆինանսավորման գործընթացների թափանցիկության աստիճանի բարձրացման վերաբերյալ բանաձևերը: Մասնավորապես, Եվրոպայում կրթական գործընթացների բարելավման մասին բանաձևի քննարկումներում անդրադարձ է կատարվել 2015 թ.-ին Երևանում կայացած Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովին և Բոլոնյան քաղաքականության 4-րդ ֆորումին և այդ գործընթացում ընդգրկված երկրներին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արվել պատշաճ կերպով իրականացնել գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երևանյան հռչակագրում ամրագրված եզրահանգումներն ու առաջնահերթությունները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր