211652_close_icon
views-count1133 դիտում article-date 10:33 08-07-2015

Ահմեդ Դավութօղլուն չի բացառում Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Թուրքիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն չի բացառում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, գրում է թուրքական Milliyet թերթը: Դավութօղլուն հայտարարել է, որ մտադիր է առանձին-առանձին բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք խորհրդարանում ներկայանալու իրավունք ունեն, սակայն եթե տարաձայնությունները՝ կապված կոալիցիոն կառավարություն ստեղծելու հետ, չլուծվեն, ապա կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների արդյունքների հրապարակումից 45 օր անց պետք է ձևավորվեր կոալիցիոն կառավարություն: Խորհրդարան էին անցել «Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, Ազգային շարժում և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր