1769 դիտում
18:25 09-11-2015
Հարկային հետաքննության մարմինների ղեկավարների և գլխավոր դատախազների համակարգող խորհուրդների միջև ստորագրվել է համաձայնագիր
ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ Ռոբերտ Գալոյանը և գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևը նոյեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրել են «ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ միջև հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի հարցերում փոխգործակցության մեխանիզմների և գործողությունների համակարգման մասին» համաձայնագիր: Փաստաթղթով նախատեսվում է աջակցություն՝ ԱՊՀ անդամ պետություններում ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ ներկայացուցիչների միջև աշխատանքային կապերի ստեղծմանը, տեղեկատվության, միջազգային իրավապահ գործունեության փորձի և վերլուծական աշխատանքների արդյունքների փոխանակմանը:
Համաձայնագրով նախատեսվում է նաև ՀՀՄՂՀԽ և ԳԴՀԽ ներկայացուցիչների համատեղ մասնակցություն հատուկ գործնական, օպերատիվ կանխարգելման միջոցառումների, սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրերի:
Նմանատիպ նյութեր
2079 դիտում
16:31 08-07-2015
ԱՊՀ երկրների հարկային հետաքննության և ֆինանսական հետախուզության մարմինների միջև ստորագրվել է արձանագրություն
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»