2224 դիտում
09:58 09-07-2015
«Պազիկների» շահագործումը նույնպես պետք է արգելվի. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը տեղեկացնում է. «Օրերս ողբերգական դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի: Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են, և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընել էր ասֆալտապատ գետնին: Ստացված մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»:
Այնուհետև թերթը նկատում է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, բայց կնոջ կյանքը չես վերադարձնի, իսկ որ ավելի կարևոր է, ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքեր չեն կրկնվի:
«Տարիներ առաջ, երևի 2000-ականների սկզբներին, Երևանում նմանատիպ ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Այն ժամանակ երևանի որոշ երթուղիներում գործում էին հին, խորհրդային ԿաՎԶ մակնիշի ավտոբուսներ: Դրանցից մեկը Երիտասարդկան պալատի մոտով իջնելիս՝ դուռը բացվել էր, մի հնդիկ ուսանողուհի էր ավտոբուսից ընկել և ստացված վնասվածքներից մահացել: Դրանից հետո ԿաՎԶ-ի շահագործումը Երևանի երթուղիներում անմիջապես դադարեցվեց:
Շիրակի մարզի ողբերգությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «պազիկների» շահագործումը նույնպես պետք է արգելվի»,-եզրակացնում է «Չորորրդ իշխանություն»-ը:
Նմանատիպ նյութեր
10482 դիտում
15:02 06-10-2018
Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով
1053 դիտում
15:11 01-12-2020
Օրենքով պետք է արգելվի ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան
8543 դիտում
17:46 13-02-2022
ՀՀ տարածքում հակառուսական պրոպագանդան պետք է օրենքով արգելվի. Գուրգեն Վարդանյան
Այս բաժնից
1963 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1579 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»