Մետրոպոլիտենի աշխատակիցների 24 ժամյա գործադուլ` Լոնդոնում
Բրիտանիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատակիցները երեկ երեկոյան Լոնդոնի պատմության մեջ աննախադեպ 24 ժամյա գործադուլ են հայտարարել: Նրանք դեմ են մետրոյի` շուրջօրյա ռեժիմով աշխատելու ղեկավարության ծրագրերին:
Համապատասխան ընկերությունը առաջարկել է աշխատավարձի բարձրացում և հավելավճար` գիշերային հերթափոխի համար, սակայն այդ պայմանները չեն բավարարել արհմիություններին: