211652_close_icon
views-count1786 դիտում article-date 09:44 11-07-2015

Իրանը կարող է գազի խոշորագույն արտահանող դառնալ 5 տարուց ոչ շուտ. Fitch

Իրանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ աշխարհի խոշորագույն գազ արտահանող երկրներից մեկը՝ շնորհիվ իր 34 տրիլիոն խմ պահուստային գազի, որը կազմում է համաշխարհային պահուստի 18%-ը: Այդ մասին նշված է Fitch վարկանիշային կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Գործակալությունը նկատում է, որ այդուհանդերձ, նույնիսկ նրա դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից հետո Իսլամական Հանրապետությանը կպահանջվի 5 տարուց ոչ քիչ ժամանակ, որպեսզի նա գազատարներ կառուցի՝ գազ արտահանելու համար, իսկ դրա համար պահանջվում են մեծ ծախսեր և հատուկ տեխնոլոգիաներ: Իրանի իշխանությունները ծրագրել են պատժամիջոցների չեղարկումից հետո կառուցել IGAT-9 գազատարը՝ տարեկան 35 մլրդ խմ մետր թողունակությամբ, որով նա կկարողանա իր գազը Հարավային Փարսից Թուրքիայի տարածքով արտահանել դեպի Եվրոպա:

Նմանատիպ նյութեր