211652_close_icon

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ

views-count2090 դիտում article-date 10:08 13-07-2015
Ճապոնիայի Օկտա պրեֆեկտուրայի Կյուսյու կղզում տեղի ժամանակով ժամը 17.52-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Ցնցումների ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ: Հաղորդվում է առնվազն 3 վիրավորի մասին: Երկրաշարժն առաջացրել է նաև սողանքներ, որոնցից մեկը փակել է ավտոմայրուղիներից մեկը: Առայժմ ցունամիի վտանգ չկա: Չի վնասվել նաև այնտեղ գտնվող Իկատա ատոմակայանը: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 60 կմ խորության վրա: Էպիկենտրոնը՝ կղզու Սաիկ քաղաքից 7 կմ դեպի արևմուտք:

Նմանատիպ նյութեր