211652_close_icon
views-count3919 դիտում article-date 11:13 14-01-2016

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնյությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Ճապոնիայում: Այդ մասին հայտնել է այդ երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն: Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 12:25-ին (Երևանի ժամանակով ժամը 06:25-ին): Հիպոկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզուց ոչ հեռու, դեպի հարավ ընկած հատվածում: Երկրաշարժը զգացվել է նաև երկրի 13 ենթակառուցվածքներում, այդ թվում՝ Ֆուկուսիմայում: Նախապես հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն այս պահի դրությամբ այն չեղյալ է հայտարարվել: Ավերածությունների ու զոհերի մասին չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր