211652_close_icon
views-count1322 դիտում article-date 11:33 13-07-2015

Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան- Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Պաշտոնական այցի շրջանակում նախախատեսվում է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ տեղի գործար շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաև Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր