211652_close_icon
views-count1974 դիտում article-date 15:27 13-07-2015

Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական վավերագրական-գեղարվեստական ֆիլմը

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: [b]ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր