4875 դիտում
14:07 14-07-2015
46-ամյա Արմանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նախկին կնոջ դեմքին՝ կասկածելով, որ նա սիրեկաններ ունի եւ ոչ միայն
46-ամյա Արման Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիպելով իր նախկին կնոջ՝ Դիաննա Աշոտի Հակոբյանին, այլ տղամարդկանց հետ նրա ունեցած հարաբերությունների շուրջ պարզաբանում ստանալու համար մոտեցել է նրան՝ ձեռքով բռնել կոկորդից և հայհոյանքներ արտահայտելով նրա հասցեին՝ պահանջել է նստել իր ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր հատվածներին:
Այնուհետև, չդադարեցնելով իր հանցավոր վարքագիծը, Արման Մելիքսեթյանը Դիաննա Հակոբյանի ձեռքից վերցրել է պայուսակը՝ ենթադրելով, որ դրա մեջ առկա բջջային հեռախոսի միջոցով կարող է պարզել վերջինիս կողմից այլ տղամարդկանց հետ նրա ունեցած կապը և հեռացել:
Պայուսակի մեջ տեսնելով արժեքավոր իրեր, գումար և պլաստիկ քարտ՝ ծածկագրով, Ա. Մելիքսեթյանը գողություն կատարելու դիտավորությամբ գաղտնի հափշտակել է պայուսակի պարունակությունը: Բացի այդ, նա, օգտագործելով պլաստիկ քարտը և ծածկագիրը, բանկոմատից ստացել է 126,000 ՀՀ դրամ գումար՝ Դիաննա Հակոբյանին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4574 դիտում
19:44 04-02-2016
38-ամյա Վարդանը տարրայով, այնուհետև` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա կնոջը
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am