211652_close_icon
views-count2201 դիտում article-date 15:06 14-07-2015

Նաիրիտցիներին խոստացված աշխատավարձը վճարելուց առաջ պայման են դրել

Նաիրիտցիների աշխատավարձերը վճարելուց առաջ նրանց առաջ պայման են դրել. գրավոր համաձայնագիր են նրանցից պահանջել, որի համաձայն հրաժարվում են տույժ-տուգանքներից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Նաիրիտի աշխատակիցները: Միաժամանակ ավելացրեցին, որ այդ կերպ միայն մայր գումարն են ստանալու, բայց ստիպված են ընդունել այդ առաջարկը, քանի որ գումարները հետ ստանալու այլընտրանք չի մնում: Համաձայնագրի ստորագրումից 3 օրվա ընթացքում խոստացել են վճարումներ իրականացանել: Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար: Կառավարությունն էլ խոստացել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել:

Նմանատիպ նյութեր