5304 դիտում
14:53 19-02-2016
Էմման հեռախոսով տեսանկարել է ընկերուհու սեռական ակտը սիրեկանի հետ եւ նրա առաջ պայման դրել
Էմմա Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայկ Հովակիմյանի կազմակերպմամբ, շորթմամբ գույք հափշտակելու դիտավորությամբ բջջային հեռախոսի միջոցով տեսագրել է իր ընկերուհի՝ ոմն Ալլայի և իր ծանոթ Ալեքսանդր Գրիգորյանի միջև տեղի ունեցած սեռական ակտը, այնուհետև նույն օրը հեռախոսազանգի միջոցով այդ մասին հայտնել է Ալեքսանդր Գրիգորյանին և պահանջել 600 ԱՄՆ դոլար գումար` սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսագրությունը տարածել:
Հայկ Հովակիմյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Էմմա Շահինյանից տեղեկանալով, որ իրենց ընդհանուր ծանոթ Ալեքսանդր Գրիգորյանը հակում ունի ոչ բնական սեռական հարաբերություններ ունենալուն, շորթմամբ Ալեքսանդր Գրիգորյանից գույք հափշտակյելու դիտավորությամբ, Էմմա Շահինյանին հրահանգել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, այն տեսանկարահանել և դրա հրապարակման սպառնալիքով Ալեքսանդր Գրիգորյանից գումար պահանջել և տալ իրեն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
11228 դիտում
18:29 19-10-2015
Արդյոք պատժվեց Նունեն, ով տեսաձայանգրել էր սիրեկանի հետ իրենց սեռական ակտը և տարածել
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»