24503 դիտում
19:40 14-07-2015
Վթար-վրաերթ Երևանում. Բագրատունյաց փողոցում բախվել են Nissan-ը, Mercedes-ը և 06-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Նարեկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OV 261 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Գրիգոր Եզնակյանի վարած Mercedes մակնիշի 34 FT 649 համարանիշի ավտոմեքենաները և մինչ վարորդներն ու ԱՊՊԱ գործակալները բանակցում էին, Երևանի բնակիչ 70-ամյա Ռուբիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի 34 AM 556 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Mercedes-ին, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 4 հոգու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Երևանի բնակիչներ Mercedes-ի վարորդ Գ. Եզնակյանը, 24-ամյա Հայկ Գալոյանը, 27-ամյա Հայկ Բաղրամյանը և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արծրուն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան բժշկական կենտրոն որտեղից Հ. Գալոյանը դուրս է գրվել և բուժօգնության դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Nissan-ի վարորդ Ռ. Երվանդյանը:
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները տեղափոխել են հիվանդանոցներ:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Տեղում ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում, քանի որ առաջացել էր խոշոր խցանում:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ВАЗ 2106-ի վարորդ Ն. Հարությունյանը աշխատում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ում, որպես հնչյունային օպերատոր:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40640 դիտում
10:26 31-12-2018
Ավտովթար Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ