211652_close_icon

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

views-count763 դիտում article-date 14:37 05-04-2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: 

Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան:

«Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները, նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն և հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ​​ապրելակերպին»,- ասել է նախագահը:

Նմանատիպ նյութեր