Պեպեն մարզումների ժամանակ բարկացել և հարվածել է Ռոնալդուին. տեսանյութ
Ավստրալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի և Պեպեի միջև ուշագրավ միջադեպ է գրանցվել:
Մարզման ժամանակ Ռոնալդուն մի քանի անգամ Պեպեին ծաղրել է, մի անգամ էլ թեթևակի մեջքին հարվածել:
Չդիմանալով խաղընկերոջ սադրանքներին, Պեպեն որոշել է պատասխանել: Գնդակը խաղարկելու ժամանակ Պեպեն հարվածել է Ռոնալդուի ոտնաթաթին և տրորել նրա ոտքը:
Արդյունքում Ռոնալդուն ընկել է խոտածածկին և ցավից գալարվել: Սակայն վնասվածքը լուրջ չի եղել և «Ռեալի» առաջատարը արագ ոտքի է կանգնել և շարունակել մարզումները: Հասկանալով, որ իր պատասխանը այնքան էլ հաջող չի ստացվել, Պեպեն անմիջապես ներողություն է խնդրել Կրիշտիանուից: