211652_close_icon
views-count3921 դիտում article-date 23:03 16-07-2015

Եվրոպայի Լիգա. «Շիրակը» մնաց ութ հոգով և պարտվեց 0:2 հաշվով. տեսանյութ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» Շվեդիայում 0:2 հաշվով պարտվեց շվեդական ԱԻԿ-ին: Ի տարբերություն «Ալաշկերտի» և «Փյունիկի», «Շիրակը» ավելի համարձակ և կազմակերպված խաղ էր ցուցադրում: Սակայն հատկապես երկրորդ խաղակեսում գյումրեցիների հիմնական մրցակիցը դարձավ սեփական նյարդերը, որոնք պարբերաբար տեղի էին տալիս: Այլ կերպ դժվար է բացատրել, որ «Շիրակի» խաղացողները երկու 11 մետրանոց բերեցին սեփական դարպասին և երեք կարմիր քարտ ստացան: Միգուցե մեկ-երկու դրվագներում մրցավարը կարող էր մի փոքր ավելի մեղմ որոշում կայացնել, բայց ընդհանուր առմամբ, դժվար է բացատրել խախտումների այդքան մեծ քանակը: Բոլոր դեպքերում, նման հաշվով պարտությունը «Շիրակին» պատասխան խաղում հաջողության հասնելու և հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն դեռ տալիս է, թեպետ, կարմի քարտերի պատճառով մեր թիմը զրկվեց երեք ֆուտբոլիստից: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ Գյումրիում: Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում ԱԻԿ (Շվեդիա) – «Շիրակ» (Հայաստան)՝ 2։0 Գոյտում, 29, 83 Հեռացումներ՝ Հովհաննիսյան, 69, Մալաքյան, 80, Բարիկյան, 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր