211652_close_icon
views-count3447 դիտում article-date 00:29 22-07-2016

Եվրոպայի Լիգա. «Շիրակը» պարտվեց և հայկական ակումբներից վերջինը լքեց մրցաշարը. տեսանյութ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրիի Շիրակը Սլովակիայի Տրնավա քաղաքում 0:2 հաշվով պարտվեց «Սպարտակին»: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա ընդմիջումից հետո զգացնել տվեց դաշտի տերերի ֆունկցիոնալ ավելի լավ պատրաստվածությունը: Սլովակները երկու անգամ` 57-րդ և 61-րդ րոպեին գրավեցին «Շիրակի» դարպասը: Այս թիմերի միջև առաջին խաղում` Գյումրիում, գրանցվել էր ոչ-ոքի` 1:1, այնպես որ երկու խաղերի ընդհանուր հաշվով «Սպարտակը» հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ հայկական ակումբները ավարտեցին այս մրցաշրջանում իրենց մրցելույթները եվրագավաթների խաղարկություններում: [b]Եվրոպայի լիգա, որակավորման 2-րդ փուլ, պատասխան հանդիպում [/b] «Սպարտակ» (Սլովակիա) «Շիրակ» (Հայաստան)՝ 2:0, (առաջին խաղ՝ 1:1) Իվան Շարանց, 57, Ռոբերտ Տամբե, 61
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր