Ուկրաինայից վտարել են ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին
Ուկրաինայի ՆԳ նախարարությունը երկրի ԱԱԾ-ի դիմելուց հետո անցանկալի անձ է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին, հայտնում է Lenta.ru-ն:
Ուկրաինայի ԱԳՆ հայտնել է, որ նոտա է հանձնել ռուս դիվանագետին՝ պահանջելով անհապաղ լքել երկիրը: Ուկրաինայի ԱԱԾ-ի ղեկավար Վասիլի Գրիցակն էլ նշել է, որ նրան անցանկալի անձ են հայտարարել դիվանագիտության հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու, ինչպես նաև հյուպատոսական հարաբերություններում Վիեննայի կոնվենցիայի դրույթները խախատելու պատճառով:
Վերջինս արդեն լքել է Ուկրաինան: Նրա անունը չի բացահատվում: