31842 դիտում
12:29 18-07-2015
Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց, որոնցից 36-ի վարորդները եղել են «կոկոնները տաքացրած». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 17-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 46 տրանսպորտային միջոց, որոնցից 36-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվել են 100-200 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է, որ վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, մտածեն իրենց անվտանգության մասին և ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում օրինախախտները կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)