118620 դիտում
23:30 13-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում մի խումբ աղջիկներ՝ «կոկոնները տաքացրած», հարձակվել են բժիշկների վրա
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 1-03 շտապօգնության ծառայությունը ահազանգ է ստանում, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկանգառում անօգնական աղջիկ կա և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն շտապօգնության բժիշկները՝ ընդհանուր բրիգադի բժիշկ՝ 48-ամյա Առնոլդ Ավանեսովի գլխավորությամբ մեկնում են Հյուսիսային պողոտա, սակայն այնտեղ գտնվող Կարինե Գևորգյանի ընկերուհիները, ովքեր գտնվելիս են եղել ալկոհոլի ազդեցության տակ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրենց ընկերուհուն օգնության ձեռք մեկնած բժիշկներին՝ տալով նրանց հասցեին հայհոյանքներ և սկսել են քաշքշել ու խոչընդոտել բժիշկների աշխատանքին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)