1963 դիտում
17:29 18-07-2015
Հայաստանի քննչական կոմիտեն ռուսական կողմից ստացել է Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանության գործի նյութերը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այսօր առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Եևանում և Գյումրիում, տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։
Արդյունքում՝ անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
15:14 10-02-2015
ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՀՔԾ է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը
Այս բաժնից
1663 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1519 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան