Մեծ Բրիտանիան ճանաչվել է «մեղմ ուժ» կիրառող աշխարհի ամենաազդեցիկ պետությունը
Portland-PR գործակալությունը հրապարակել է աշխարհի «մեղմ ուժն ունեցող» ամենաազդեցիկ պետությունների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է Մեծ Բրիտանիան:
Ցուցակում ներառված է 50 երկիր: Գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությանը ամենաշատն է հաջողվում, այսպես կոչված, մեղմ ուժով (մշակույթի և հասարակական-քաղաքական արժեքների օգնությամբ, այլ ոչ՝ փողի ու զենքի ուժով) ազդեցություն գործել:
Երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ երրորդում՝ Միացյալ Նահանգները: Ռուսաստանը դուրս է մնացել 30-նյակից:
«Մեղմ ուժը», որը ձևակերպել և գործածության մեջ է մտցրել Հարվարդի պրոֆեսոր Ջոզեֆ Հայ-կրտսերը, հակազդում է «կոշտ ուժին»: Նրա կարծիքով՝ ցանկացած պետություն կարող է ցանկալի արդյունքի հասնել համաշխարհային քաղաքականության մեջ, ինչպես մյուսները, եթե ձգտի բարգավաճել և հետևել բարձր արժեքներին: