1708 դիտում
11:06 21-07-2015
Սոցփաթեթի շահառուների համար նախատեսված տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունները իրականացվում են ամբողջ հանրապետությունով մեկ. «Առավոտ»
«Առավոտը» գրում է. «Ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ոչ վարակիչ տարբեր հիվանդություններից, որոնց մասին հաճախ չեն կասկածում: Շատ հիվանդություններ անգամ արտաքին ախտանշաններ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր ախտորոշել: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար առողջապահության նախարարությունը սոցփաթեթի նոր բաղադրիչ է ներդրել, համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար::
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն թերթին ասել է, որ սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունները իրականացվում են ամբողջ հանրապետությունով մեկ՝ ամբուլատոր բժշկական կազմակերպություններում և ունեն որոշակի ծավալ:
Պաշտոնյան ասել է, որ այդ ծավալնի մեջ մտնում է առողջության առաջանային պահպանման բժշկի կողմից այցելուի զննում, անհրաժեշտության դեպքում նաև պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և որոշակի հետազոտություններ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3784 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
1735 դիտում
13:53 15-02-2022
Անասնաբույժներին հնարավոր է՝ ընդգրկեն սոցփաթեթի շահառուների ցանկում. բողոքի ելած անասնաբույժներին ընդունել են
1077 դիտում
23:32 07-05-2020
ԱԱՏՄ բոլոր ստորաբաժանումները հանրապետությունով մեկ մշտադիտարկում են անցկացնում
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»