211652_close_icon
views-count3784 դիտում article-date 16:13 22-09-2017

ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը

Հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է այդ առթիվ շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով [b]Պայմանագրի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն: [/b] Անհրաժեշտ է ներկայացնել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ 2018թ. հունվարի 1-ից՝ նույնականացման քարտը: [b]Որտե՞ղ կարող եմ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: [/b] Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն կարող եք անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում (http://moh.am/uploads/2621havelvac.pdf) ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպությունում, այդ թվում` նաև հիվանդանոցային: [b]Ի՞նչ է նշանակում կանխարգելիչ բժշկական քննության պարտադիր պայման լինելը: [/b] Կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելը սոցիալական փաթեթի շահառուների համար պարտադիր է: Կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթով նախատեսված ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար: [b]Եթե չեմ հասցրել անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, և առաջացել է անհետաձգելի բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն, բուժծառայությունները կտրամադրվե՞ն թե ոչ: [/b] Այո, Շահառուն իրավունք ունի առողջապահական փաթեթից (առողջության ապահովագրությունից) օգտվելու՝ անկախ բժշկական քննություն անցած լինելու հանգամանքից: ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն[1] որոշման համաձայն՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ազդում է միայն սոցիալական փաթեթով նախատեսված հետևյալ ծառայությունների վրա՝ հանգստի ապահովում` ՀՀ-ում և ԼՂՀ-ում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, ի լրումն առողջապահական փաթեթի՝ առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների փաթեթի ձեռքբերում: [b]Եթե մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ն արդեն անցել եմ կանխարգելիչ բժշկական քննություն, հիմա նորի՞ց պետք է անցնեմ այն: [/b] Ոչ, Դուք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու Ձեր պարտավորությունը կատարել եք: Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակներում Դուք կարող եք միայն մեկ անգամ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե Դուք կանխարգելիչ բժշկական քննություն անցել եք տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող եք անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց: [b]Պե՞տք է զանգահարել ապահովագրական ընկերություն մինչև բժշկին դիմելը։ [/b] Այո, եթե Շահառուն ցանկանում է ստանալ Պայմանագրով նախատեսված ծառայություններն, ապա անհրաժեշտ է զանգահարել ապահովագրական ընկերության շուրջօրյա հեռախոսահամարով: Սակայն, եթե, օրինակ, որոշակի գանգատով դիմում եք բժշկի ամբուլատոր խորհրդատվություն ստանալու համար, ապա այդ դեպքում ապահովագրական ընկերությանը զանգահարելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամբուլատոր բուժօգնությունը (բացառությամբ հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների) ապահովագրության պայմանագրով չի տրամադրվում: [b]Ի՞նչ կարգով է իրականացվում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց վճարումը: Կարո՞ղ եմ արդյոք վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իմ կողմից կատարված վճարումների ՀԴՄ կտրոնները ներկայացնել ապահովագրական ընկերությանը՝ ծախսերի փոխհատուցում ստանալու համար: [/b] Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցումն իրականացվում է անմիջապես բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ վճարելու միջոցով: ՀՀ կառավարության որոշման և ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի համար Շահառուին ուղղակի հատուցում չի կարող իրականացնել: [b]Պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները հատուցվու՞մ են, թե ոչ: [/b] Ոչ, ապահովագրության պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները չեն հատուցվում: [b]Արդյո՞ք ամբուլատոր դեղորայքի գծով ծախսերը ընդգրկված են ապահովագրական ծածկույթում: [/b] Ոչ, ապահովագրության պայմանագրով ամբուլատոր դեղորայքը չի հատուցվում: [b]Արդյո՞ք հատուցում նախատեսվում է ակնաբուժական ծառայությունների, ինչպես նաև ակնոցների, կոնտակտային լինզաների ձեռքբերման համար: [/b] Ակնաբուժական ծառայությունների մասով տրամադրվում են միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող աչքի վիրահատությունները: Ակնոցների, ապակիների, կոնտակտային լինզաների մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում: [b]Հատուցվու՞մ է, արդյոք, քթի միջնապատի վիրահատությունը: [/b] Այո, քթի միջնապատի վիրահատությունը ներառված է ապահովագրական ծածկույթում: Չեն հատուցվում քթի այն վիրահատությունները, որոնք կատարվում են կոսմետիկ և/կամ էսթետիկ նպատակներով: [b]Հատուցվու՞մ է, արդյոք, նշիկների հեռացման վիրահատական միջամտությունը (տոնզիլէկտոմիա): [/b] Այո, նշիկների հետ կապված ցանկացած վիրահատական միջամտություն ներառված է ապահովագրական ծածկույթում: [b]Եթե շտապօգնություն ենք կանչում, հատուցվու՞մ է: [/b] Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման[2]՝ շտապօգնության ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում: [b]Հատուցվու՞մ է, արդյոք, հղիության վարումը և ծննդաբերությունը: [/b] Համաձայն ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման՝ հղիության վարման և ծննդաբերության հետ կպված ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում: [b]Ապահովագրության պայմանագրով ներառվու՞մ է, արդյոք, արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական օգնությունը, ներառյալ` խորհրդատվությունները և ախտորոշիչ հետազոտությունները: [/b] Ապահովագրության պայմանագրով արտահիվանդանոցային ծառայություններից ներառված են միայն. վնասվածքների առաջնային բուժօգնությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Արտահիվանդանոցային մյուս ծառայությունները ներառված չեն Պայմանագրում: Սոցիալական փաթեթի և ապահովագրության պայմանագրի շրջանակներից դուրս Դուք կարող եք անվճար ստանալ արտահիվանդանոցային ծառայություններ Ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Մանրամասների համար կարող եք դիմել Ձեր տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն կամ զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ +374 10 52-88-72 և 8003 հեռախոսահամարներով: [b]Կարո՞ղ եմ, արդյոք, ապահովագրության պայմանագրի շրջանակներում օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության: [/b] Ոչ, Դուք չեք կարող օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության, քանի որ նշված ծառայությունները ներառված չեն ապահովագրական ծածկույթում: [b]Արդյո՞ք, հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները տրամադրվում են պայմանագրով: [/b] Եթե Ձեր հիվանդանոցային բուժօգնությունը ներառված է պայմանագրում, ապա հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները ներառված են բուժման արժեքի մեջ, և Դուք որևէ վճարումներ չեք կատարում դրանց համար: [b]Ապահովագրության պայմանագրով կարո՞ղ եմ բժշկական օգնություն ստանալ չարորակ նորագոյացությունների կապակցությամբ: [/b] Ապահովագրության պայմանագրով հատուցվում են չարորակ նորագոյացությունների միայն վիրահատական և ճառագայթային բուժումները: [b]Ապահովագրության պայմանագրով կարո՞ղ եմ հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալ ողնաշարի հիվանդությունների կապակցությամբ: [/b] Ողնաշարի, ինչպես նաև միջողային սկավառակների (դիսկերի գրիժաների և պրոթրուզիաներ) վիրահատական միջամտությունները հատուցվում են, իսկ ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումների, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների (պրոթրուզիաներ, ճողվածքներ և այլն), կեցվածքի խախտման շեղումների, սկոլիոզի, կիֆոզի, լորդոզի, օստեոխոնդրոզի ոչ վիրահատական բուժօգնությունը պայմանագրով ենթակա չէ հատուցման: Սակայն, վերը թվարկվածների կապակցությամբ բժշկի ցուցմամբ նշանակված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են ապահովագրության պայմանագրով: [b]Արդյոք, կարո՞ղ եմ բժշկական օգնություն ստանալ քրոնիկ հիվանդությունների կապակցությամբ: [/b] Քրոնիկ հիվանդությունների ոչ վիրահատական բուժումը (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, շաքարային դիաբետ, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ խոլեցիստիտ, թոքերի էմֆիզեմա, հիպերտոնիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա և այլն) ապահովագրության պայմանագրով չի հատուցվում՝ բացառությամբ կյանքին վտանգ սպառնացող սրացումների/բարդությունների անհետաձգելի հիվանդանոցային բուժման: [b]Կարո՞ղ է, արդյոք, մերժվել ծառայության տրամադրումն այն հիմնավորմամբ, որ հիվանդությունը քրոնիկ է, եթե ես առաջին անգամ եմ հիվանդացել և նախկինում առողջական խնդրով բժշկի չեմ դիմել։ [/b] Այո, նման դեպքեր հնարավոր են, քանի որ հիվանդությունը հենց առաջին ախտորոշման ժամանակ կարող է որակվել որպես քրոնիկ: [b]Հիվանդասենյակի գծով ծախսերը հատուցվու՞մ են ապահովագրական ընկերության կողմից: [/b] Այո, ստացիոնար բուժման ընթացքում հիվանդի՝ ընդհանուր հիվանդասենյակում գտնվելու ծախսերը ներառված են բուժման արժեքի մեջ, հետևաբար Շահառուն դրա համար չի վճարում: Եթե Շահառուն հրաժարվում է ընդհանուր հիմունքներով իրեն հատկացվող հիվանդասենյակից և ցանկանում է օգտվել առանձացված կամ լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակից, ապա դրա համար Շահառուն պետք է վճարի սեփական միջոցների հաշվին (ապահովագրական ընկերությունը չի հատուցում այդ ծախսը): Եթե Շահառուն սուր վիճակում դիմել է հիվանդանոց (օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ և այլն), արդյոք կարո՞ղ է բուժօգնություն ստանալ ապահովագրության պայմանագրի շրջանակներում: Այո, Շահառուին անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող և/կամ սուր վիճակներում ցուցաբերված հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառված է ապահովագրության պայմանագրի ծածկույթում: [b]Արդյո՞ք, սահմանված է Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցման տարեկան առավելագույն գումար (ապահովագրական գումար): [/b] Ապահովագրության պայմանագրով Շահառուին ցուցաբերվող բժշկական օգնության գծով տարեկան ընդհանուր կարող է առավելագույնը վճարվել 10 մլն ՀՀ դրամ: [b]Ինչպե՞ս կարող եմ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ պարզաբանումներ ապահովագրության պայմանագրի շրջանակներում հատուցվող կամ չհատուցվող ծառայությունների և այլ հարցերի վերաբերյալ: [/b] Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Ձեզ սպասարկող ապահովագրական ընկերության կապի հետևյալ միջոցներով` հեռախոս, էլ. փոստ: [b]Ու՞մ կարող եմ դիմել բողոքների դեպքում [/b] Բողոքների դեպքում կարող եք զանգահարել ապահովագրական ընկերության շուրջօրյա գործող հեռախոսահամարով, ինչպես նաև կարող եք գրավոր դիմում ներկայացնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կպատասխանի Ձեր բողոքին: Սահմանված ժամկետում պատասխանը չստանալու կամ ապահովագրական ընկերությանը պատասխանը Ձեզ չբավարարելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելով` Դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, պահանջի քննության գործընթացը պարզ է և կարճ: Գործի քննության ընթացքում չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, և ապահովվում է տեղեկատվության գաղտնիություն: Հաշտարարի որոշումը Ձեզ համար պարտադիր է միայն այն դեպքում, երբ համաձայն եք դրա հետ: Իսկ եթե համաձայն չեք Հաշտարարի որոշման հետ, Դուք կարող եք Ձեր պահանջը ներկայացնել նաև դատարան: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տվյալներն են` ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ Հեռախոս` (+ 374 60) 70-11-11 Ինտերնետային էջ՝ www.fsm.am Էլ. փոստ` [email protected] [b]Հնարավո՞ր է փոխել ապահովագրական ընկերությունը: [/b] Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում փաթեթով նախատեսված ծառայությունների ստացման համար առնվազն մեկ անգամ դիմած Շահառուն իրավունք ունի գրավոր դիմելու Հայաստանի Հանրա­պետության առողջա­պահության նախարարություն՝ պահանջելով հաջորդ տարվա համար բացառել նույն ապահովագրական ընկերության հաճախորդը լինելու հնարավորությունը: Դիմումը ներկայացրած Շահառուն հաջորդ տարի պատահականության սկզբունքով կապահովագրվի Ծրագրին մասնակցող մեկ այլ ապահովագրական ընկերությունում:

Նմանատիպ նյութեր