1738 դիտում
13:53 15-02-2022
Անասնաբույժներին հնարավոր է՝ ընդգրկեն սոցփաթեթի շահառուների ցանկում. բողոքի ելած անասնաբույժներին ընդունել են
Փետրվարի 14-ին Կոտայքի և Լոռու մարզերի մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության առջև. Խնդիրը պարզաբանելու նպատակով ակցիայի մասնակիցներին ընդունել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու «Գյուղատնտեական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները, որոնց թվում, նախ և առաջ, համայնքներում անասնաբույժների համար կայուն աշխատավարձի սահմանումն է։
Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է, որ համայնքներում պետական ծրագրի շրջանակներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող անասնաբույժների կողմից և վարձատրությունը կանոնակարգվում է ըստ կենդանիների գլխաքանակի, ուստի տարբեր ծավալի մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց հավասարաչափ աշխատավարձ չի կարող սահմանվել։
Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ անասնաբուժության ոլորտը պետության կողմից չի անտեսվում և վերջին տարիների ընթացքում մեկ միավոր միջոցառման վճարը բարձրացել է և ներկա պահին կազմում է 170 դրամ։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև անասնաբույժների բժշկական ապահովագրության հարցը։ Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն անասնաբույժները չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառուներ և ընդգրկված չեն սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Տիգրան Գաբրիելյանը վստահեցրել է, որ անասնաբույժներին այս ցանկում ընդգրկելու առաջարկությունն ընդունվել է և առաջիկայում կքննարկվի դրա հնարավորությունը։
Բարձրացված հարցերի շարքում նշվել է նաև անասնաբույժների հանդեպ խրախուսանքի միջոցների կիրառման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ի պատասխան նշել է, որ խրախուսանքների տրամադրման հնարավորությունը կդիտարկվի և կընդգրկվի նախարարության օրակարգում։
Հանդիպման ընթացքում անասնաբույժների կողմից բարձրացվել են ոլորտի վերաբերյալ այլ հարցեր ևս, որոնց բոլորին տրվել են սպառիչ պատասխաններ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3784 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
40386 դիտում
15:36 22-07-2015
Գեներալ Սեյրան Սարոյանը իրեն հատուկ հումուրով «տռաս» է հանում իր դեմ ելած «զակազչիկի մանկլավիկին»
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված