Հյուսիսային Կորեան մտադիր չէ պատժամիջոցների վերացման դիմաց դադարեցնել իր միջուկային ծրագիրը
Փհենյանին չի հետաքրքրում միջուկային հարցով երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, ինչպես դա տեղի ունեցավ Իրանի հետ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը:
Գերատեսչությունում հայտնել են, որ իրենց երկիրը մըադիր չէ միջազգային հանրության հետ քննարկել պատժամիջոցների վերացման դիմաց միջուկային ծրագրի սառեցումը:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության դեմ պաշտպանություն է:
Նշենք, որ այդ երկրի դեմ սահմանվել են նույն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի դեմ, իսկ ծրագրի կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ընդհատվել են 2009 թվականին: