Հյուսիսային Կորեան սպառնացել է դադարեցնել Հարավային Կորեայի հետ երկխոսությունը
Հյուսիսային Կորեայի՝ հայրենիքի միավորման խաղաղ գործընթացի հարցերով կոմիտեի նախագահ Լի Սոն Գվոնը հայտարարել է, որ Հրվ. Որեայի իշխանությունների հետ երկխոսությունը կարող է սառեցվել։ Այդ մասին հայտնել է Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։
«Քանի դեռ չի լուծվել Հարավի և Հյուսիսի միջև բարձր մակարդակով երկխոսությունն ընդհատած լուրջ իրավիճակը, երբեք էլ հեշտ չի լինելու երես առ երես հանդիպել Հարավայի Կորեայի ներկայիս ռեժիմի ներկայացուցիչներին»,-մեջբերվում է Գվոնի խոսքը։
Նա ընդգծել է, որ հետագայում երկու Կորեաների միջև երկխոսությունը կախված կլինի Հրվ. Կորեայի գործողություններից միայն։
Նշենք, որ ավելի վաղ չեղարկվել է երկու երկրների իշխանությունների միջև հանդիպումն այն պատճառով, որ Հրվ. Կորեան ու ԱՄՆ-ն զորավարժանքներ են սկսել։