2133 դիտում
13:52 31-03-2019
Հյուսիսային Կորեան վերսկսել է իր միջուկային ծրագիրը, ահազանգում են Սեուլից
Հյուսիսային Կորեան վերականգնում է նախկինում ապասարքավորված հրթիռների տարածքը եւ շարունակում ուրանի հարստացման աշխատանքները։ Դրա մասին հայտնում են Հարավային Կորեայի խորհրդարանականները՝ հղում կատարելով երկրի հատուկ ծառայությունների տեղեկությանը, գրում է[url=https://www.amerikayidzayn.com/a/4854021.html] Ամերիկայի Ձայնը[/url]:
Հյուսիսային Կորեան աստիճանաբար վերակառուցում է իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, ասում են Սեուլում օրենսդիրները: Նրանք վկայակոչում են հետախուզության տվյալները: Խորհրդարանականների խոսքերով, Փհենյանը ավարտում է Սոքե բնակավայրիմոտ հրթիռային համալիրի կառուցման աշխատանքները, որը անցյալ ամառ մասնակիորեն ապամոնտաժվել էր ապամիջուկայնացման գործընթացի շրջանակում:
Ինչպես նշում են Հարավային Կորեայի քաղաքական գործիչները, Հյուսիսային Կորեան կարող է նախապատրաստվել նոր հրթիռային սադրանքների և այսպիսով իր դժգոհությունը հայտնելՄիացյալ Նահանգների հետ բանակցային փակուղային գործընթացից: Բացի այդ, օրենսդիրների տրամադրած տվյալների համաձայն, Փհենյանի միջուկային ծրագիրը մնում է մասամբ ակտիվ:
« 5 մեգավատանոց ատոմային ռեակտորը Յոնբենեում դադարեցրել էր իր աշխատանքը անցյալ տարվա վերջին, եւ դրա վերամշակման օբյեկտներում ակտիվության որևէ նշաններ չկան, սակայն ուրանի հարստացման ցենտրիֆուգները աշխատում են»,- ասում է խորհրդարանի անդամ Կիմ Մին Քինը։
Փետրվարի վերջին տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը, որն ավարտվեց առանց վերջնական համաձայնագրի ստորագրման: Անհամաձայնության հիմքում էր այն, որ Փհենյանը պատրաստ չէր լրացուցիչ սահմանափակումներ կիրառել իր միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ Վաշինգտոնը՝ մեղմացնել տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
15:30 21-07-2015
Հյուսիսային Կորեան մտադիր չէ պատժամիջոցների վերացման դիմաց դադարեցնել իր միջուկային ծրագիրը
3747 դիտում
14:15 26-09-2017
Փհենյանը Սեուլից գողացել է բալիստիկ հրթիռային գործարկման տեխնոլոգիան. ԶԼՄ-ներ
1115 դիտում
16:42 29-01-2015
Հյուսիսային Կորեան պատրաստվում է վերագործարկել Յոնբենի միջուկային ռեակտորը
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1051 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
727 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել