211652_close_icon
views-count1539 դիտում article-date 12:53 22-07-2015

ԱՄՆ-ն շարունակելու է դիմակայել Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է մեկնել Մերձավոր Արևելքի երկրներ, որի ընթացքում Պարսից ծովածոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին հավաստիացնելու է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնել հետ մղել տարածաշրջանում Իրանի գործողությունները: Ակդ մասին Քերրին ասել է al-Sharq al-Awsat թերթին տված հարցազրույցում: Նախորդ շաբաթ նա հայտարարել էր, որ պատրաստվում է օգոստոսի 3-ին այցելել Մերձավոր Արևելքի երկրներ, որի առաջնորդների հետ քննարկելու է Վիեննայում Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Քերրիի խոսքով՝ քանի դեռ Իրանը շարունակում է աջակցել Հըբոլլահ խմբավորմանը և Եմենի հուսնի ապստամբներին, ԱՄՆ-ն դիմակայելու է նրա գործողություններին, Իրանի վարած քաղաքականությանը նախկին պես չի վստահում:

Նմանատիպ նյութեր