211652_close_icon
views-count1872 դիտում article-date 11:03 23-07-2015

Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով. «Հայոց ախարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. «Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով։ Այն գերազանցել է 1 մլրդ 266 մլն կՎտ-ն։ Վերջին չորս տարիներին կայանը նույնքան հոսանք է տվել միայն 2013թ.։ Մինչդեռ, ինչպես 2014թ., այնպես էլ 2011-2012թթ., ԱԷԿ-ի արտադրած հոսանքի քանակը նշված ժամանակահատվածում չի գերազանցել 1158 մլն կՎտ-ն։ Բնակլիմայական բարվոք վիճակը նպաստել է նաեւ հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ավելացմանը։ Նախորդ տարվա համեմատ աճը եղել է 8,7 տոկոս։ Հէկերում արտադրության քանակները գերազանցել են ինչպես 2013թ., այնպես էլ 2012թ. մակարդակը։ Այն, սակայն, զիջել է 2011թ. արտադրության ծավալը։ Այդ տարի հէկերը թողարկել են ռեկորդային քանակությամբ՝ 1 մլրդ 78 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Ի տարբերություն ատոմակայանի եւ հէկերի, այս տարի զգալիորեն նվազել է ջերմային կայաններում արտադրված հոսանքի քանակը։ Այն կրճատվել է 26,5 տոկոսով՝ կազմելով 940 մլն կՎտ»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր