211652_close_icon
views-count1960 դիտում article-date 17:56 23-07-2015

Գործադիրը հավանություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնություններին

Կառավարությունը այսօրվա նսիտում հավանություն է տվել «ՀՀ 2016-2018 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է, և կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ ցանկացած փոփոխության և լրացման հաստատումը չեն կարող վերապահվել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի իրավասությանը, ինչպես առաջարկել է նախագծի հեղինակը: Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր