3442 դիտում
16:11 20-10-2016
Գործադիրը համաձայնություն է տվել միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք նախաձեռնություններին
Գործադիրը համաձայնություն է տվել 2000թ. հուլիսի 24-ին ստորագրված` «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին»» համաձայնությունը հայտագրերի փոխանակմամբ կնքելու առաջարկությանը: Համաձայնագրի գործողության հերթական ժամկետն ավարտվում է 2016թ. նոյեմբերի 25-ին: Տարեսկզբին ամերիկյան կողմը ծանուցել է համաձայնագրի ժամկետը ևս 7 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին: Մասնավորապես՝ համաձայնագրով նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումների, նյութական միջոցների, տեխնոլոգիաների անհատույց տրամադրում, անձնակազմի ուսուցում և այլն:
Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների` ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը, ստեղծել ճյուղային կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:
Համաձայնություն է տրվել «2009թ. նոյեմբերի 20-ի` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը,, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը:
Կառավարության համաձայնությանն է արժանացել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին, բարձրացնել ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնա-մետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերը՝ ուղղված տնտեսության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացմանը, էներգախնայող և բնապահպանական համակարգերի ներդրմանը:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` սպառողների իրավական իրազեկվածության ոլորտում համագործակցության մասին»,
«ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ արտադրանքի արտադրության և տարածման հակազդման ոլորտում համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների՝ բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ. կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Այն պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով. յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ պետությունը ներկայացնում է ազգային զեկույց իր տարածքում և միջազգային մակարդակով իրականացված միջոցառումների մասին՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
17:56 23-07-2015
Գործադիրը հավանություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնություններին
676 դիտում
17:26 04-06-2015
Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցության մի շարք արձանագրություններին
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»