964 դիտում
16:19 02-09-2016
Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Հանրակրթության մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայացված փաթեթով նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումն ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Սահմանադրությանն համապատասխանեցումը՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի առաջիկա բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: «Տեղական ինքնկառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների նոր հասկացությունների սահմանում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Եվրոպական խարտիայի պահանջներին և միջազգային փորձին, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանուր բնութագրի ընդհանրական սահմանում և այլն:
Կարևորելով օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին 10 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, քննարկել և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված օրենքի նախագծերով կկարգավորվեն ընդերքօգտագործման թափոնների և օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները: Փաթեթի ընդունումը կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
14:11 28-08-2014
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
1338 դիտում
16:34 25-08-2016
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
1957 դիտում
17:56 23-07-2015
Գործադիրը հավանություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնություններին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»