211652_close_icon
views-count1877 դիտում article-date 21:03 23-07-2015

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի 38 շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Ք.-ին, ով հուլիսի 2-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՔՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Բ կետի /գողություն/ մեղադրանքով: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեկսեյ Պ.-ն, ով 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Յարոսլավի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր