1550 դիտում
21:37 23-07-2015
Երևանի վարչական շրջաններում մինչև օգոստոսի 31-ը կգործեն բակային ճամբարներ
Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամացն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ըստ սահմանված հերթականության, կգործեն բակային ճամբարներ:
Ճամբարներում կկազմակերպվեն մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։
Բակային ճամբարներից հերթականը բացվել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 հասցեի տարածքում: Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար, տեղական մշակութային խմբերից բացի, հրավիրվել են արհեստավարժ խմբեր։
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
14:49 17-06-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն 100-ից ավելի բակային ճամբարներ
1104 դիտում
15:57 13-06-2014
Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Այս բաժնից
613 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
454 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ