23187 դիտում
09:38 24-07-2015
Եղեգնաձորի հիվանդանոցի անձնակազմի ու քաղաքացիների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ փրկել ուղևորուհու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 34 LZ 528 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայոց Ձորի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի շտապ օգնության բուժանձնակազմի շնորհիվ վիրավոր ուղևորուհին նախ տեղում ստացավ առաջին բուժօգնություն, որից հետո նրան պատգարակով տեղափոխեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը և անգամ այդ պայմանում նա կարողացել է ճիշտ կողմնորոշվել և փողոցի վրա գտնվող մրգավաճառներին վրաերթի չի ենթարկել:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ վարորդը ոստիկանության նախկին աշխատակից է, ով թոշակառու է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+