28061 դիտում
12:51 25-07-2015
Երևանում 52-ամյա տաքսիստը վրաերթի է ենթարկել Մուհամեդ Ալիին
Այսօր՝ հուլիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 52-ամյա Արտուշ Ղամբարյանը իր վարած BYD մակնիշի Լ 3453 համարանիշի ավտոմեքենայով Օրբելի փողոցի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամեդ Ալիին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
9111 դիտում
14:11 09-06-2018
Թրամփը ցանկանում է հետմահու ներում շնորհել Մուհամեդ Ալիին
15239 դիտում
10:00 30-07-2015
Երևանում 40-ամյա տաքսիստը Кia-ով վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի 64-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3438 դիտում
19:22 20-12-2018
«Արսենալը» պարզել է Դելե Ալիին շշով հարվածած երկրպագուի ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ